Հարգելի այցելու, այս կայքը նախատեսված է Հայաստանում և Եվրամիության երկրներում զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Այս պահին մենք աշխատում ենք Հայաստանի և ԵՄ երկրների միջև աշխատուժի առաջարկի և պահանջարկի արդյունավետ համադրմանն ուղղված այս կայքի ձևաչափը և բովանդակությունը մշակելու ուղղությամբ և առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով.
- աշխատանքային հնարավորությունների շրջանառություն (ցիրկուլյարություն), որն ապահովում է աշխատանքային միգրանտների վերադարձը Հայաստան,
- պլանավորված կամ կիսապլանավորված շրջանառու աշխատանքային սխեմաներ,
- բոլոր կողմերի, այդ թվում՝ շրջանառու աշխատանքային միգրանտների, Հայաստանի և ԵՄ մասնավոր գործակալությունների, ինչպես նաև գործատուների իրավունքների հարգում,
- տեղեկատվական այս հարթակը կարող է կիրառվել միմիայն օրինական և պայմանագրային հիմունքներով առաջնորդվող սուբյեկտների կողմից,
- տեղեկատվական աջակցության համակարգը կառուցված է առավելագույնս արդյունավետ և դյուրօգտագործելի լինելու սկզբունքներով:
Սիրով առաջարկում ենք ծանոթանալ ծրագրի, այն իրագործող կազմակերպության և մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը: